ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Ուրբաթ, 24 Հունիս 2011 19:06

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և խնդիրը

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանբնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառիպետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկությանկազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկությանկազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղականինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկությանմասնակիցների իրավունքները և պարտականությունները։
  2. Սույն օրենքի խնդիրն է ճանապարհային երթևեկության անվտանգությանսպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման,դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի,առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության ևպետության շահերի պահպանումը:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլանբարենպաստ եղանակի պայմաններում, ինչպես նաև օրվա մութ ժամանակ, աղջամուղջի ումթնշաղի ժամանակ ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիությանհեռավորություն.

ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելունպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերովև տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.

ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համարշարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք.

ավտոմոբիլ` ճանապարհովմարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվողտրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչովմիացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնցօգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.

բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով.

երթևեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար.

երթևեկության գոտի` երթևեկելի մասի գծանշված կամչգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը  բավարար է տրանսպորտային միջոցներիմեկ շարքով երթևեկության համար.

երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.

ընդհանուր օգտագործմանտրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներովշարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).

թույլատրելի առավելագույնզանգված՝ վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ուլիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունըսահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված էհամարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

խաչմերուկ` միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորենսահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատմանտիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնողերևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգովճանապարհով շարժվող մարդկանց խումբ.

կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելուհամար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլմասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.

կարգավորող` ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասությունունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.

կողնակ` տրանսպորտայինմիջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության,ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամհամապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր.

կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություներթևեկելու համար.

հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի օգնությամբ շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, բացառությամբհաշմանդամային սայլակի.

հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանցշարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամբեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված ևօրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված.

ճանապարհ` առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգովտրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.

ճանապարհային երթևեկություն` տրանսպորտային միջոցովկամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.

ճանապարհային երթևեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.

ճանապարհային երթևեկությանկազմակերպման տեխնիկական միջոցներ՝ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն.

ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ,  տրանսպորտային միջոցների կայանավայրեր,հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտիցդուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն.

ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամվնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլնյութական վնաս.

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում`ճանապարհատրանսպորտայինպատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղվածգործունեություն.

ճանապարհային երթևեկության մասնակից (այսուհետ` երթևեկության մասնակից)`ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր.

ճանապարհային երթևեկության կազմակերպում` ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ.

մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհիտարր.

մեխանիկական տրանսպորտայինմիջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ`տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտայինմիջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդսանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրականշարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները.

մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար(բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված,ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.

միջազգայիներթևեկություն` այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվաընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվողտրանսպորտային միջոցի երթևեկությունը Հայաստանի Հանրապետությունում.

մոպեդ` մինչև 50սմ3 բանվորական ծավալի շարժիչով և մինչև 50կիլոմետր-ժամ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոց:Մոպեդին են հավասարեցվում նաև կախովի շարժիչով հեծանիվը և համարժեք տեխնիկականբնութագրեր ունեցող այլ տրանսպորտային միջոցը.

մոտոցիկլետ` կողայինկցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլետին ենհավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի ևուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները,ինչպես նաև մոտոսահնակները (ձյունագնացները).

ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբպայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտայինմիջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն.

որակավորմանքննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ)գործնական քննություն.

վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնողը, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը.

վթարային իրադրություն՝ երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.

տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.

տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.

ուղևոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ,բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի.

օրվա մութ ժամանակ՝ արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը.

ավտոբուս` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխանգծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների ևհետիոտների երթևեկության կամ կանգառի համար.

բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր.

թեթև մարդատար ավտոմոբիլ` ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետփոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.

իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ.

հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ ՀայաստանիՀանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառմանգործողություն.

հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք.

վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատներիհամարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապվածհաշվառման գործողություն.

վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.

վիրավոր` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 3. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը

  1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
  2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաև օտարերկրյաքաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
  3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը:

Գ Լ ՈՒ Խ 2

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետականքաղաքականությունը

  1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է:
  2. Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպեսնաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր ևտարեկան ծրագրերով սահմանված կարգով։

Հոդված 5. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

  1. 1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

    ա) երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության գերակայությունը տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ.

    բ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը.

    գ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.

    դ) ճանապարհային երթևեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:

  2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Հոդված 6. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

ա) ճանապարհային երթևեկության կազմակերպումը.

բ) տրանսպորտային համակարգի գործունեության պետական կարգավորումն ու կառավարումը.

գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.

դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանբնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանսահմանումը.

ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության աստիճանի և հետևանքների նվազեցման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակականկազմակերպությունների և այլ  անձանց գործունեության համակարգումը.

զ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական և ֆինանսական ապահովումը.

է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը և քաղաքացիների` ճանապարհայիներթևեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը.

ը) ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը.

թ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը.

ժ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտումօրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկությանկանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը.

ժա) տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը:

Հոդված 7. Ճանապարհային երթևեկության կազմակերպումը

  1. Հայաստանի Հանրապետությանճանապարհներին սահմանվում է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն։
  2. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության միասնական կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհայիներթևեկության կանոններով:

Հոդված 8. Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակիհիմնական ցուցանիշների պետականհաշվառման կազմակերպումը

  1. ՀայաստանիՀանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակիհիմնական ցուցանիշների պետական հաշվառում:

    Այդպիսի ցուցանիշներ ենհամարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց,վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկությանբնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաևճանապարհային երթևեկությանանվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլցուցանիշներ։

  2. Ճանապարհատրանսպորտայինպատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` ՀայաստանիՀանրապետության կառավարության սահմանած կարգով:
  3. Ճանապարհատրանսպորտայինպատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումնիրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:
  4. Ճանապարհային երթևեկությանբնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ոստիկանությանպետի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրանսպորտայինմիջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումներիհաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններովսահմանված կարգով:

(8-րդ հոդվածըխմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Գ Լ ՈՒ Խ 3

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետությանկառավարության լիազորությունները

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանբնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) իրականացնում է պետականքաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.

բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր ևտարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրածհաշվետվությունները.

գ) հաստատում է ճանապարհային երթևեկությանկանոնները.

դ) սահմանում էտրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելուլիցենզավորման կարգը.

ե) սահմանում է վարորդականվկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը,ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու համարպարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը.

զ) սահմանում էտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելուլիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալլիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, լիցենզիաներիգործողության տարածքները Հայաստանի Հանրապետության վարչատարածքայինմիավորներում.

է) սահմանում էտրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը.

ը) սահմանում է տեխնիկականարատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտայինմիջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները.

թ) սահմանում էտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվողպահանջները.

ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին և այլ տեխնիկական միջոցներիններկայացվող տեխնիկական պահանջները և շահագործման նորմերը.

ժա) սահմանում էտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառման կարգը, հաշվառմանհամար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը և տրանսպորտային միջոցների հաշվառմանազգային և միջազգային վկայագրերի ձևերը.

ժբ) սահմանում էտրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգը, ինչպես նաևհաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները.

ժգ) սահմանում էտրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշներիչափորոշիչները և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացմանաճուրդների անցկացման կարգը.

ժդ) սահմանում էտրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող պահանջները.

ժե) սահմանում է կարմիր,կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորմանենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.

ժզ) սահմանում էճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման,վերանորոգման, պահպանման և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպեսնաև ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետհամաձայնեցնելու կարգը.

ժէ) սահմանում է վարորդականիրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիրբժշկական հավատարմագրման պարբերականությունը, դրա իրականացման կարգը, այնհիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց,ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնությունցույց տալու կարգը.

ժը) սահմանում էճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը.

ժթ) սահմանում է ճանապարհային երթևեկությանկազմակերպման կարգը.

ի) սահմանում է ծանրաքաշբեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհայիներթևեկության կանոններով սահմանված եզրաչափերըգերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվողտրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները.

իա) սահմանում է վտանգավորբեռներ և չվնասազերծված տարա փոխադրելու կանոնները.

իբ) սահմանում է հանվածհաշվառման համարանիշները համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու ևվարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը.

իգ) սահմանում էոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցներիվերասարքավորման թույլտվություն տալու կարգը.

իդ) սահմանում էտրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններարձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն տալու կարգը.

իե) հաստատում է ՀայաստանիՀանրապետության ոստիկանության «Ճանապարհայինոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ճանապարհայինոստիկանություն) կանոնադրությունը.

իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

(9-րդ հոդվածըխմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները

  1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանբնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ`ոստիկանություն)`

    ա) մասնակցում է պետականքաղաքականության իրականացմանը.

    բ) մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր ևտարեկան ծրագրերի մշակմանը և իրականացմանը.

    գ) մշակում և համապատասխանմարմինների քննարկմանն է ներկայացնում բնագավառը կարգավորող իրավական ակտերինախագծեր.

    դ) վերահսկողություն էիրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությանպահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքովնախատեսված միջոցներ.

    ե) տեխնիկական միջոցներիօգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնումՀայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանցտեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

    զ) տալիս է հաշվառմանտվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն,բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամհենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտայինմիջոցի գույնը փոփոխելու դեպքերի.

    է) սահմանված կարգովընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ և տալիս տրանսպորտայինմիջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաևմիջազգային վարորդական վկայականներ.

    ը) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում էտրանսպորտային միջոցների երթևեկությունը.

    թ) սահմանում էտրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների կազմը ևաճուրդային մեկնարկային գները, կազմակերպում և անցկացնում է տրանսպորտայինմիջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդները.

    ժ) հսկողություն էիրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկությանկազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտներիպահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումներիվերացման պահանջներ.

    ժա) իրականացնում էճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով.

    ժբ) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում` անսարքլուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվահամար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որըփոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալիպայմանագրին համապատասխան.

    ժգ) կազմակերպում ևանցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.

    ժդ) սահմանված կարգով տալիսէ տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններարձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն.

    ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.

    ժզ) հրապարակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող`օրենքով չարգելված տեղեկություններ.

    ժէ) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներովզբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

    ժը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանբնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվումեն իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:

(10-րդ հոդվածըխմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 11. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման,վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնականպահանջները

  1. Ճանապարհների և դրանցինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումն ուպահպանումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարմանմարմինները՝ օրենքով իրենց տրված իրավասությանսահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, ինչպեսնաև օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն ունեցող ֆիզիկական ևիրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների սեփականատերերը:
  2. Արգելվում է ճանապարհներիև դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման,վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության վրաբացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին կապիտալ ծախսերի նվազեցումը:

Հոդված 12. Ճանապարհային երթևեկության սահմանափակումը և (կամ)դադարեցումը

Ճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունըկարող է ժամանակավորապես սահմանափակվել և (կամ) դադարեցվել օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հոդված 13. Տրանսպորտային միջոցների հաշվառմանպայմանները

  1. Հայաստանի Հանրապետությանտարածքում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն տրանսպորտայինմիջոցները ենթակա են պարտադիր պետական հաշվառման:
  2. Տրանսպորտային միջոցըկարող է չներկայացվել պարտադիր պետական հաշվառման, եթե այն`

    ա) ձեռք է բերվել(ներմուծվել է) վաճառքի նպատակով տրանսպորտային միջոցների առևտրով զբաղվողիրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.

    բ) չի շահագործվելու:

  3. Տրանսպորտային միջոցիսեփականատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է տրանսպորտային միջոցըոստիկանությունում հաշվառման (վերահաշվառման) ներկայացնել դրա ձեռքբերման, մաքսայինձևակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից հետո` 5 օրվա ընթացքում,կամ տարանցիկ համարանիշների գործողության ժամկետում:

    «Ժամանակավոր» և «տարանցիկ»մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներըենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:

    «Ժամանակավոր» մաքսայինռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցներին սահմանային մաքսային կետում տրվում ենհաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ, բացառությամբ ՀայաստանիՀանրապետության կառավարության սահմանած դեպքերի: «Ժամանակավոր» և «տարանցիկ»մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներիհաշվառման կարգը սահմանվում է ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետությանկառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:

    Հայաստանի Հանրապետություններմուծված և Ճանապարհային ոստիկանությունում հաշվառմանենթակա տրանսպորտային միջոցներին մաքսազերծումից հետո մաքսային մարմնի կողմիցտրվում են «տարանցիկ» համարանիշներ:

    «Տարանցիկ» համարանիշներըմաքսային մարմիններին տրամադրում է Ճանապարհայինոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվածկարգով:

  4. Հաշվառված տրանսպորտայինմիջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումումլրացված`

    ա) օտարողի (ներկայացուցչի)և ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձևակերպվածէ հասարակ գրավոր գործարքով.

    բ) միայն ձեռք բերողի(ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերիպահանջով նոտարի վավերացրած օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամանվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր.

    գ) տրանսպորտային միջոցիմահացած սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվումէ ժառանգի անունով:

  5. Իրավասու մարմնի տվածթույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցը հաշվառվում,վերահաշվառվում և հաշվառումից հանվում է տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալփաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանպորտային միջոցի վերասարքավորման դեպքում,անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելնարգելվում է:
  6. Տրանսպորտային միջոցիհաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
  7. Տրանսպորտային միջոցըփոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառմանհամարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառողմարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլտրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշներիհատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքիվճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելուդեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն անվճար օգտագործելուառաջնահերթության իրավունքից:

(13-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 131. Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման տվյալների փոխանցման կարգը

Ոստիկանության մարմիններումհաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցներիհաշվառման տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետումփոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկօրենսդրությամբ սահմանված դեպքում` նաև այլ պետական կառավարման մարմինների:

(131 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնականպահանջները

  1. Ճանապարհային երթևեկությանըմասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորումը պետք էհամապատասխանեն օրենսդրության, ստանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործմանհրահանգների պահանջներին երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերողմասով:
  2. Ճանապարհային երթևեկությանըմասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրումտրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասությունունեցող անձը:

(14-րդ հոդվածըլրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 15. Տրանսպորտային միջոցների տեխնիկականզննությունը

  1. Հայաստանի Հանրապետությանտարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները և դրանց կցորդները ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկականզննության:
  2. Տրանսպորտային միջոցիառաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

    Նոր թողարկված (տվյալ տարումարտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում էտրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում: Այդ տրանսպորտային միջոցներինհաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկականզննության կտրոնի համար նախատեսված տեղում:

  3. Տրանսպորտային միջոցիերկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալպարբերականությամբ.

    ա) ընդհանուր օգտագործմանտրանսպորտային միջոցները` առևտրային հիմունքներով ուղևորների փոխադրման համարօգտագործվող թեթև մարդատար ավտոմոբիլները (տաքսի ավտոմոբիլներ) և կանոնավորուղևորափոխադրումներ իրականացնող տրամվայները, տրոլեյբուսները և ավտոբուսները`յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

    բ) տրանսպորտային միջոցները,դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա»կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

    գ) տրանսպորտային միջոցները,դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամթողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետումնշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

    Տրանսպորտային միջոցը սույնմասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչևնախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջինօրը:

  4. Տեխնիկական զննություննիրականացնում են տրանսպորտային միջոցի հաշվառման վայրն սպասարկող տարածքումտեխնիկական զննության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբտրամվայների և տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանքշահագործող կազմակերպությունները:

    Հայաստանի Հանրապետությանպաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգայինանվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետությանպետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտայինմիջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմիններիիրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանվածկարգով:

    Տրանսպորտային միջոցներիտեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետականմարմինը սահմանվում են օրենքով:

  5. Լիցենզիայում պետք է նշվիշահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքումհաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իրհոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանիվայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտայինմիջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտայինմիջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:
  6. Տեխնիկական զննությանարդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համարզննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն,որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` Հայաստանի Հանրապետությանկառավարության որոշմամբ նախատեսված տեղում:
  7. Կտրոնը համարվում է խիստհաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է ՀայաստանիՀանրապետության կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելովօրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորիհամար:

(15-րդ հոդվածըխմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 16. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքումճանապարհային երթևեկությանանվտանգության ապահովմանհիմնական պահանջները

  1. Տրանսպորտային միջոցիտեխնիկական սպասարկման և վերանորոգման նորմերը, կանոնները և ընթացակարգը սահմանումէ տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործմանպայմանները:
  2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակովառանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին(նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

Հոդված 17. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը

  1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանությանծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալովկանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

    ա) ակնհայտ կամ տեխնիկականմիջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկությանկանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամվարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգությանհամար.

    բ) բավարար հիմքեր կանկասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում ենհետախուզման մեջ.

    գ) անհրաժեշտություն կավարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմաններիմասին:

  2. Սույն հոդվածի առաջինմասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտայինմիջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրանփոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:
  3. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանությանծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղվածցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելուհամար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանությանծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշաններըպետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջներիկատարումը չստեղծի վթարային իրադրություն:
  4. Սույն հոդվածի առաջինմասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորողոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնելկանգնեցնելու պատճառը և օրենքով սահմանված կարգովարձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը,բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով ևերկրորդ մասի «ա», «դ», «ե», «զ» և «է» կետերով նախատեսված դեպքերի:
  5. Ճանապարհի վիճակի կամտեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացածվտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալուանհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն հոդվածիերրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտայինմիջոցը:
  6. Սույն հոդվածի առաջինմասի «գ» կետով և հինգերորդ մասով նշված գործողությունները կատարելուց հետոոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի հետագա երթևեկությունը,եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջինմասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում նշված հիմքերը:
  7. Ոստիկանության ծառայողըկարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալտրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

    ա) անհրաժեշտ է վերացնելտրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոններիխախտումը.

    բ) բավարար հիմքեր կանկասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

    գ) տրանսպորտային միջոցըկանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով և անհրաժեշտ է տրանսպորտայինմիջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատելտրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

    դ) վարորդը կամ ուղևորըկասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

    ե) անհրաժեշտ է վարորդիմասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուսմասնակիցներին:

  8. Երթևեկության սահմանված արագության գերազանցման ևտրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափիխախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկվածէ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

(17-րդ հոդվածըլրաց., փոփ., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 18.Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելուհիմքերը

  1. Տրանսպորտային միջոցիերթևեկությունն արգելվում է, եթե`

    ա) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է ոչ սթափ վիճակում.

    բ) վարորդը զրկված էտրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.

    գ) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.

    դ) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական.

    ե) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով.

    զ) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամպարագաների.

    է) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.

    ը) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառմանհամարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով)կամ առանց հաշվառման համարանիշների.

    թ) վարորդը տրանսպորտայինմիջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.

    ժ) տրանսպորտային միջոցը կամտրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կանհիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել է հանցագործություն, կամդրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարածանձինք.

    ժա) տրանսպորտային միջոցնօրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկականզննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամհաշվառման կտրոնը.

    ժբ) տրանսպորտային միջոցնանօրինական վերասարքավորված է.

    ժգ) տրանսպորտային միջոցըպատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար, որիհետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարիմասնակիցն է.

    ժդ) սահմանված կարգովմուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծեզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով ՀայաստանիՀանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.

    ժե) տրանսպորտային միջոցնառանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ)հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքինմակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ,գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամստանդարտների պահանջներին.

    ժզ) տրանսպորտային միջոցըկահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամհանգույցներով:

  2. Շահագործումն արգելվում էնաև այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլետների,մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների, որոնցտեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում ՀայաստանիՀանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումնարգելող անսարքությունների և պայմանների ցանկին:
  3. Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամկայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում ենհատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամկայանման կաննոնների խախտումը:

(18-րդ հոդվածըխմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 181. Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու կարգը

  1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե»,«զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» կետերով նախատեսված դեպքերումճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր էսույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելովպահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և«զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ,տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելուիրավունք ունեցող անձի:
  2. Բերման ենթարկումն իրենիցներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավորհարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղումարգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիստեղափոխումը հատուկ տարածք:
  3. Տրանսպորտային միջոցըբերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասուպաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտայինմիջոցի վարումից սույն օրենքի 241 -րդ հոդվածով սահմանված կարգով հեռացնելու և տրանսպորտայինմիջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ:
  4. Տրանսպորտային միջոցիտեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը անձամբ կամ մեկայլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
  5. Տրանսպորտային միջոցիվարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության`տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանում: Ստորաբաժանումը տրանսպորտային միջոցիսեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկացնում է տրանսպորտային միջոցիգտնվելու վայրի մասին:
  6. Հայաստանի Հանրապետությանզինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույնհոդվածի համաձայն` տեղակայելով դրանք կայազորային հավաքատեղերում:

    Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելովդրանք փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի կողմից հսկվող տարածքներում:

    Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն համապատասխանհավաքակայանում:

    Հայաստանի Հանրապետությանզինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները, ինչպեսնաև տրոլեյբուսները բերման ենթարկելու և համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  7. Տրանսպորտային միջոցըհատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասուպաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանությանպետի հրամանով:

    Արձանագրության մեջ նշվում էբերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրությանկրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը,իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքումտրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

  8. Տրանսպորտային միջոցնարգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսածհատուկ տարածքում դրա տեղավորման պահից:
  9. Եթե տրանսպորտային միջոցըտնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձըտրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`

    ա) վերացնում է արգելանքիտակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանումէ արգելանքից.

    բ) չի վերացնում արգելանքիտակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները`տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցիպահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով,որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին):

  10. Տրանսպորտային միջոցիվարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերըկամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգովդրանք ենթակա են բռնագանձման:
  11. Սույն հոդվածի իններորդմասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսվածհիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերիվրա, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ»կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակդնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցիվարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամհետո:
  12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջականօբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակդնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից:
  13. Վարորդին(սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկտարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատուանձի ներկայությամբ:
  14. Իրավասու պաշտոնատարանձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացվածեն, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրվածտրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին և համապատասխաննշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքիտակ դնելու արձանագրության մեջ:
  15. Բերման ենթարկվածտրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին)հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերնամբողջությամբ վճարելուց հետո:
  16. Հատուկ տարածքներումիրականացվում է բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցներիհաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

(181 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 182. Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը` հաշվառմանհամարանիշները հանելով

  1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով ևերկրորդ մասով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողըպարտավոր է արձանագրել խախտումը և սույն հոդվածով սահմանված կարգով հանելտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները, բացառությամբ այն դեպքի, երբտեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքումկտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագաշահագործումը:
  2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» և «ժբ» կետերում նշվածդեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվումէ 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկականզննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումնօրինականացնելու համար, իսկ 18-րդ հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերումանսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդըտեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:
  3. Տրանսպորտային միջոցներիշահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշտալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավորհամարանիշի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկարձանագրության ձևը` ոստիկանության պետը:

    Տրանսպորտային միջոցիշահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուցհետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցիվարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):

(182 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 19. Ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումները և այդ ընթացքումանվտանգության ապահովման պահանջները

  1. Ճանապարհային երթևեկության անվտանգության և ճանապարհների թողունակության բարձրացմաննպատակով ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբսահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորածպետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և ճանապարհը տնօրինող այլանձինք:
  2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացմանև ճանապարհային երթևեկությանկազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:
  3. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքումճանապարհը տնօրինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետությանոստիկանությանը և շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաև զանգվածային լրատվությանմիջոցներով և հանրության մատչելի այլ ձևերով` հանրությանը:

(19-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված20. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ տրանսպորտային միջոցներշահագործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց պարտականությունները

  1. Տրանսպորտային միջոցներշահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ուշահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատարանձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:
  2. Տրանսպորտային միջոցներիշահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակովօրենսդրությամբ սահմանված կարգով՝

    ա) կազմակերպել վարորդներիաշխատանքը.

    բ) պահպանել վարորդներիաշխատանքի և հանգստի ռեժիմը.

    գ) վերլուծել և վերացնելիրենց պատկանող և (կամ) իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցիմասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի, դրա հետևանքների և(կամ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառները.

    դ) ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկականվիճակի համապատասխանությունը և արգելել տեխնիկական անսարքություն ունեցողտրանսպորտային միջոցի շահագործումը:

  3. Տրանսպորտային միջոցներիտեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվումէ՝

    ա) երթուղի բաց թողնելտրանսպորտային միջոցներն այնպիսի տեխնիկական անսարքություններով, որոնց առկայությանդեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանցհամապատասխան թույլտվության, օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չեն,պետական տեխնիկական զննություն չեն անցել.

    բ) թույլատրել տրանսպորտայինմիջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաև տվյալ կարգի տրանսպորտային միջոցըվարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով պարբերական բժշկական զննությունչանցած անձանց.

    գ) հրահանգել տրակտորներով,ինքնագնացով և թրթուրավոր այլ մեքենաներով երթևեկել ասֆալտե և ցեմենտբետոնեծածկույթ ունեցող ճանապարհներով.

    դ) երթուղի բաց թողնելտրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը և վարորդի առողջական վիճակըհավաստող նշագրումով փաստաթղթի:

Հոդված 21. Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համարպատասխանատու անձանց պարտականությունները

  1. Ճանապարհի և դրաինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինքպարտավոր են՝

    ա) ճանապարհը և դրաինժեներական կառույցները պահպանել երթևեկության համարանվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոններիպահանջները.

    բ) անհապաղ միջոցներձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությանըսպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածումժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթևեկությունը.

    գ) զանգվածային լրատվությանմիջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և (կամ)հանրությանը մատչելի այլ ձևերով երթևեկությանմասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխության և (կամ) սահմանափակման,ներառյալ` ճանապարհային երթևեկության նշանների փոփոխության մասին:

  2. Ճանապարհի վրա աշխատանքկատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքըկազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքիկատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը,կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում ենհամապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիությանպայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:
  3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվումէ տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը:

Հոդված 22. Ճանապարհային երթևեկության անվտանգությանբժշկական ապահովումը

Ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովումն իրականացնում ենօրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունն ունեցող առողջապահականկազմակերպությունները կամ բժիշկները:

Գ Լ ՈՒ Խ 5

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

  1. Ճանապարհային երթևեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝

    ա) ազատ և անարգել  տեղաշարժվելու ճանապարհով.

    բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթևեկության սահմանափակման և (կամ) արգելման մասին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.

    գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից և անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական և այլ առաջնային օգնություն.

    դ) բողոքարկելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:

  2. Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:
  3. Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ու երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:
  4. Արգելվում է վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտն անհապաղ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին և հայտնել ոստիկանություն:

(23-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները

  1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի:
  2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`

    ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`

    1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.

    2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում.

    բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝

    1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).

    2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

    գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝

    1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.

    2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).

    3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

    դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝

    1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

    2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

    3) սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.

    4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:

  3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:
  4. Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
  5. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար:
  6. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝

    ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝

    1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը.

    2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը.

    3) (ենթակետն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)

    4) ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).

    բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.

    գ) մոտոցիկլետով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:

  7. Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝

    ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր.

    բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:

  8. Վարորդին արգելվում է՝

    ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.

    բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.

    գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.

    դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.

    ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին.

    զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների):

  9. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր և հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

    Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր և հեծկան կենդանիների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:

  10. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները և հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին:

    Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

  11. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում` հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:

    Երկաթուղային գծանցներով կենդանիներին քշելիս անասունները պետք է բաժանվեն այնպիսի երկարությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով` հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:

  12. Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է՝

    ա) երթևեկել առանց ղեկը բռնելու.

    բ) փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

    գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.

    դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել արահետից դուրս.

    ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին:

    Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:

  13. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ և անասուններ քշողներին արգելվում է՝

    ա) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.

    բ) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաև դրանց կուտակել երթևեկելի մասերում և մայթերին.

    գ) օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում անասուններին անցկացնել երկաթգծերով և ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ՝ դրա համար նախատեսված տեղերից դուրս.

    դ) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:

    Արգելվում է վարել լծասայլ, եթե այն՝

    ա) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով և հակագլորման հենակներով.

    բ) առջևի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար).

    գ) հետևի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:

(24-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 241. Տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը

  1. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:
  2. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը:
  3. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:
  4. Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը:

(241 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 25.Հետիոտների հիմնական պարտականությունները

  1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտների:
  2. Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթևեկելի մասի արտաքին եզրով):
  3. Հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք

    է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:

  4. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջևից սպիտակ, իսկ հետևից կարմիր գույնի  միացված լապտերիկներով:
  5. Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
  6. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն  հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
  7. Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
  8. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:

    Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:

  9. Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
  10. Դուրս գալով երթևեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
  11. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին և դրանցով ուղեկցվողներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
  12. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և «տաքսու» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 26. Ուղևորների հիմնական պարտականությունները

  1. Ուղևորը պարտավոր է՝

    ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլետներով երթևեկելիս՝ կոճկված սաղավարտով.

    բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:

  2. Ուղևորին արգելվում է՝

    ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.

    բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.

    գ) երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաև դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար.

    դ) երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:

Գ Լ ՈՒ Խ  6

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը

  1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի.

    ա) «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ և դրան հավասարեցված մեխանիկական տրանսպորտային միջոցներ), բացառությամբ մոպեդի.

    բ) «B» կարգ` մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղևորների համար նախատեսված մինչև 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.

    գ) «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.

    դ) «D» կարգ` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.

    ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.

    զ) «Տրոլեյբուս» և «Մոտոսայլակ»:

  2. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
  3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է՝

    ա) «A» կարգի և մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.

    բ) «B» և «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.

    գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

    դ) «E» կարգի՝ 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

    ե) «տրամվայ» և «տրոլեյբուս»՝ 20 տարին լրացած անձանց:

    «B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաև «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:

  4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:
  5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
  6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:
  7. «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
  8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
  9. «Տրամվայ» և «տրոլեյբուս» վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են «տրամվայ» և «տրոլեյբուս» շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

    1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
    2. (2-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
    3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
    4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:
    5. (5-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
    6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
    7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
    8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ճանապարհներին:
    9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
    10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումը լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն է, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը նախքան լիցենզիա տալը պետք է տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից ստանա տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն: Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
    11. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր տարի լիցենզավորող մարմին է ներկայացնում ուսուցում իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների կողմից որակավորման քննությունների հանձնման արդյունքները:

Եթե կազմակերպության շրջանավարտների 70%-ը չի կարողացել առաջին անգամից հանձնել որակավորման քննությունները, ապա դա հիմք է համարվում լիցենզիայից զրկելու համար:

(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-22-Ն)

Հոդված 29. Վարորդական վկայականի ուժը կորցնելը

  1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`

    ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.

    բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.

    գ) նա մահացել է.

    դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը.

    ե) վարորդական վկայականը կորել է, և դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

  2. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:
  3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

    Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:

(29-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Հոդված 30. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումը

  1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:
  2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության և գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:
  3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների և տրանսպորտի, կրթության, առողջապահության, բնապահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:
  4. Ոստիկանությունը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթևեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:

Գ Լ ՈՒ Խ 7

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունը

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա համար լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Հոդված 32. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը

  1. Իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել`

    ա) անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը.

    բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաև վտանգավոր բեռի և չվնասազերծված տարայի փոխադրումը.

    գ) ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաև ավտոգնացքի կազմում երկու և ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

    դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը և դրա կառուցվածքի փոփոխությունը:

  2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև՝

    ա)  ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը.

    բ) ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը.

    գ) ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագրերը և (կամ) նախագծերը.

    դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները.

    ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.

    զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.

    է) ճանապարհի վրա զանգվածային, մարզական և այլ միջոցառումների անցկացումը:

  3. Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:

(32-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Գ Լ ՈՒ Խ 8

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  81

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 331. Նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդը

  1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ունի նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդ (այսուհետ՝ արտաբյուջետային ֆոնդ)` կենտրոնական գանձապետարանում բացվող բանկային հաշիվ:
  2. Արտաբյուջետային ֆոնդը կազմավորվում է՝

    ա) մարզական, մշակութային և oրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ, բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրային հիմունքներով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումից ստացվող միջոցներից.

    բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդներից, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.

    գ) օրենքով չարգելված տեղեկատվության վճարովի տրամադրումից ստացվող միջոցներից.

    դ) ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.

    ե) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում` տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի:

    զ) լուսացույցների խափանման դեպքերում` ճանապարհային երթևեկությունը վճարովի հիմունքներով կարգավորելուց ստացվող միջոցներից.

    է) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման համար գանձվող վճարներից.

    ը) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու քննություններ ընդունելու համար նախատեսված վճարներից.

    թ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար գանձվող վճարներից.

    ժ) ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.

    ժա) արտաբյուջետային ֆոնդի միջոցներով ձեռք բերված տեխնիկական սարքավորումների և տրանսպորտային միջոցների օտարումից ստացվող միջոցներից.

    ժբ) ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման, ինչպես նաև իրավական իրազեկման նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ հրատարակվող նյութերի վաճառքից.

    ժգ) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար նախատեսված վճարներից:

  3. Արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է՝

    ա) Ճանապարհային ոստիկանության համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ.

    բ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.

    գ) Ճանապարհային ոստիկանության ծառայողների վերապատրաստման (որակավորման) համար.

    դ) Ճանապարհային ոստիկանության շենքերի, շինությունների, ծառայության պայմանների բարելավման համար.

    ե) անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար:

    Արտաբյուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  4. Արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն:
  5. Արտաբյուջետային ֆոնդի ծախսման հաշվետվությունը ներառվում է պետական բյուջեի տարեկան հաշվետվության մեջ:

    Արտաբյուջետային ֆոնդի հաշվի միջոցների շրջանառությունը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում, և այդ հաշվի մուտքերի նախահաշվային և փաստացի, ինչպես նաև ելքերի դրամարկղային և փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

  6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների համար գանձվող վճարների չափը, բացառությամբ «ե», «ը», «թ» և «ժգ» կետերով նախատեսված պարտադիր վճարների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(331 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 07.04.09 ՀՕ-83-Ն)

Հոդված 332.Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը

Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.

բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.

գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.

դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ.

ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:

(332 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

(Գլուխը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Գ Լ ՈՒ Խ  9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 34. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-166-Ն

 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: